Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Վեգեների գրանուլոմատոզ

Վեգեների համախտանիշ, ռինոգեն գրանուլոմատոզ, շնչական ուղիների գրանուլոմատոզ և այլն

Համակարգային գերակտիվ պանվասկուլիտ է, որն ուղեկցվում է հյուսվածքներում մեռուկային գրանուլոմաների առաջացումով։ Ախտահարվում են գերազանցապես վերին շնչական ուղիները, թոքերը, իսկ հետագայում` նաև երիկամները։

 

Հիվանդությունը հանդիպում է 2 ամսականից մինչև 70 տարեկանը և հաճախ՝ 30 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ։ Հիվանդությունը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։

 

Էթիոպաթոգենեզը քիչ է ուսումնասիրված։ Հիվանդության զարգացման պրոցեսում մեծ նշանակություն է տրվում իմունիտետի, մասնավորապես աուտոիմուն պրոցեսների խանգարումներին։ Նշանակություն է տրվում նաև քրոնիկական օջախային վարակին, դեղամիջոցների երկարատև ընդունմանն ու տևականորեն ազդող ալերգեններին։ Ախտաբանական անատոմիան բնորոշվում է անոթաբորբերի, բազմաձև բջջային նեկրոզով գրանուլոմաների առկայությամբ։ Հյուսվածքների երկրորդային փոփոխությունները պայմանավորված են արյան միկրոշրջանառության խանգարումներով։

 

Կլինիկան։ Հիվանդությունը սկսվում է սուր կամ աստիճանաբար։ Վեգեների գրանուլոմատոզի զարգացումն ընթանում է երկու փուլով՝

 

  1. տեղակայված և
  2. համատարած։

 

Առաջին տարբերակի դեպքում հիվանդության սկզբնական ախտանիշները պայմանավորված են քթի, բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, ականջի լորձաթաղանթի նեկրոզային-խոցային պրոցեսներով։ Հիվանդների մոտ նշվում են արյունաթարախային արտադրությամբ համառ հարբուխներ, կոկորդի ցավեր, կլման դժվարացում։ Հետագայում տեղական բորբոքային պրոցեսները հարաճում են, առաջ են գալիս կարծր քիմքի քայքայումով ընթացող քթի միջնապատի մեռուկային ախտահարումներ, թունավորման նշաններ, բարձր ջերմություն:

 

Վեգեների գրանուլոմատոզի երկրորդ տարբերակի դեպքում սկզբում ախտահարվում են թոքերը։ Առաջ են գալիս կրծքավանդակի ցավեր, արյունախխում, հազ։ Ռենտգենաբանական հետազոտությամբ թոքերում ուժեղացած անոթային պատկերի ֆոնի վրա հայտնաբերվում են տարբեր մեծության ներսփռանքների օջախներ։ Հետագայում ջերմությունը բարձրանում է, ավելի պարզորոշ են դառնում խոցամեռուկային տրախեոբրոնխիտի, քայքայման և խոռոչների առա-ջացման հակում ունեցող թոքաբորբի նշանները։

 

Մի քանի շաբաթ կամ ամիս հետո սկսվում է հիվանդության համատարածումը։ Առաջ են գալիս հոդային և մկանային ցավեր, մաշկի հեմոռագիկ և մեռուկային փոփոխություններ, աչքերի ախտահարումներ, ուղեղային երևույթներ, միոկարդիտ, պերիկարդիտ։ Հիվանդության առանձնահատկությունն է արագ հարաճող գլոմերուլոնեֆրիտների զարգացումը։

 

Լաբորատոր ուսումնասիրությամբ մեզում հայտնաբերվում է զգալի պրոտեինուրիա, հեմատուրիա, արյան մեջ՝ սակավարյունություն, լեյկոցիտոզ կամ լեյկոպենիա, ԷՆԱ-ի բարձրացում, հիպերգամագլոբուլրնեմիա, A, G, E իմունոգլոբուլինների մակարդակի բարձրացում։

 

Երիկամների ախտահարման պրոցեսում բնորոշ է հսկաբջջային շուրջկծիկային գրանուլոմաներով գլոմերուլիտը։ Ծանր դեպքերում և ուշացած ախտորոշման ժամանակ հիվանդները մահանում են երիկամային կամ թոք-սրտային անբավարարությունից։

 

Բուժումը։ Կոմպլեքս բուժման նպատակով նշանակում են ցիտոստատիկ դեղամիջոցներ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ